տուն Հասարակություն Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի սուպերմարկետներում ու մթերային խանութներում (տեսանյութ)

Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի սուպերմարկետներում ու մթերային խանութներում (տեսանյութ)

237
0

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի սուպերմարկետներում ու մթերային խանութներում:Վարչապետը «Ֆեսյբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հեռարձակվող շրջայցի ընթացքում ծանոթանում է խանութներում ապրանքների առկայության հետ կապված իրավիճակին:

Քաղաքացիների Փաշինյանի հետ զրույցում հայտնում են, որ խանութներում ապրանքների առկայության հետ կապված խնդիրներ չկան, իսկ իրենք զբաղվում են իրենց ամենօրյա գնումներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պարենի խնդիր Հայաստանում չկա, իսկ քաղաքացիներին կոչ էր արել «ճգնաժամային» գնումներ չանել: