իկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2008 թվականի մայիսի 31-ի n 302-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 31-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 302-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ» բառերը փոխարինել «հատուկ հանձնարարություններով դեսպան» բառերով
2) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ: