տուն Uncategorized Փաշինյանը հրապարակել է իր քվեարկության լուսանկարը

Փաշինյանը հրապարակել է իր քվեարկության լուսանկարը

167
0

528214_634121523284883_2099251058_n

Այսօր Ազգային ժողովում կայացավ ՀՀ դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանին նշանակելու քվեարկությունը, որին կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ`3-ը: Քվեարկությունից հետո հարց առաջացավ, թե ովքեր են այն երեք պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել Կոստանյանի թեկնածությանը: Մանավանդ որ երկու խմբակցությունները` ՀԱԿ-ն ու Ժառանգությունը հայտարարել էին, որ դեմ են արտահայտվելու Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածությանը:

Համացանցում և սոցիալական ցանցերում բուռն քննարկում է, թե այդ երկու խմբակցությունից ովքեր են այն երեք պատգամավորները, ովքեր դեմ են արտահայտվել, և մյուս 6-ը` ովքեր կողմ են արտահայտվել Կոստանյանի թեկնածությանը կամ անվավեր դարձրել քվեաթերիկը: Քանի որ որոշ շրջանակներ կողմ քվեարկելու մեջ փորձել էին մեղադրել Նիկոլ Փաշինյանին, քիչ առաջ նա տեղադրել է այդ քվեարկությունից մեկ լուսանկար, որն ապացուցում է, որ ինքը դեմ է քվեարկել:

Փաշինյանի նկարն ուղեկցվում է հետևյալ վերնագրով. Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն 🙂

1233963_634121569951545_1889104773_n

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here