ՀԱՊԿ անդամ պետությունները Ադրբեջանին ամենաշատը զենք վաճառող երկրներից են, այդ թվում՝ նաև Ռուսաստանը։ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ այս մասին հիշեցրել է զրույցը վարող Վլադիմիր Սոլովյովը։ Նա հարցրել է`ինչպես է Փաշինյանը վերաբերվում դրան։
«Դա ՀԱՊԿ արդյունավետության հարց է»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը բացատրել է, որ ինչպես ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ևս Հայաստանի առաջնահերթությունը կազմակերպությունը արդյունավետ դարձնելն է։ Նրա խոսքերով՝ դա հեշտ գործ չէ, բայց ՀՀ վարչապետը հույս ունի, որ երկխոսության արդյունքում հնարավոր կլինի հասնել դրան։