Կառավարության այսօրվա նիստում որոշեցին արգելել փայտանյութից պատրաստված արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ չհանդիսացող երկրներ: Որոշումը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ինչու է արգելքն ուժի մեջ ընդամենը 6 ամիս: Նախարարը պարզաբանեց՝ որոշումն ուղարկել են ԵԱՏՄ, ու եթե չհաստատեցին, արգելքը կլինի 6 ամսով: «Ժամկետի կերկարաձգվի»,- հավաստիացրեց նախարարը:
Որոշումը միաձայն ընդունեցին: