տուն Քաղաքական Միջազգային Փայլանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ծրագրած ռազմական օպերացիային

Փայլանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ծրագրած ռազմական օպերացիային

154
0

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանը Twiiter-ում անդրադարձել է Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններին: Փայլանի գրառումը՝ ստորև.

«Երկիրը խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին:

Բայց եթե հաշտվենք ու առաջ ընթանանք ժողովրդավարությամբ, ապա դուրս կգանք այս իրավիճակից:

Եթե պատերազմենք, բոլորս ենք տանուլ ենք տալու: Եթե հաշտվենք, բոլորս ենք շահելու»:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից հետո հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արդեն հայտարարվեց թուրքական առաջին ստորաբաժանումների կողմից թուրք-սիրիական սահմանը հատելու մասին:

Ermenihaber.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here