Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր հոկտեմբերի 29-ին, ժամը 08:15-ին մեկնել է 36 փրկարար։

Մոտ 5 հա տարածքում առկա են եղել ծխացող օջախներ. իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռելիեֆի բարդության և մթության պատճառով աշխատանքները ժամը 17:47-ինդադարեցվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 37 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Մարվել է մոտ 50 ծխացող օջախ: Դեռևս առկա են ծխացող օջախներ:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
«Հոկտեմբերի 28-ին, ժամը 11:59-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 10 փրկարար մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:
Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ:
Ժամը 18:35-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:30-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 հրշեջ-փրկարար և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:
Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին, անհրաժեշտությունից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են տարածքի զննում. պարզվել է, որ 1 հա տարածքում առկա են ծխացող կոճղեր:
Ժամը 13:00-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:09-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում:
Դեպքի վայրում հրդեհաշիջում են իրականացնում անտառտնտեսության 10 աշխատակից և Փամբակ գյուղի բնակիչներ. հրշեջ-փրկարարների օգնության կարիք դեռևս չկա: Այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: