տուն Քաղաքական Փակ քվեարկություն՝ ԱԺ-ում

Փակ քվեարկություն՝ ԱԺ-ում

483
0

Խորհրդարանում ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Այն անցկացվում է փակ գաղտնի ընթացակարգով:

Նորաստեղծ հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնց առաջադրել են ՀՀ կառավարությունը, ԲԴԽ-ն և ԱԺ խմբակցությունները:

Կառավարության թեկնածուն Լիլիթ Ալեքսանյանն է: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն Նարեկ Համբարձումյանն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Բարձրագույն դատական խորհուրդի թեկնածուն Արամայիս Փաշինյանն է: