տուն Լուրեր Փակ են Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Սևաբերդ-Հատիս, Սիսիան-Գորայք ճանապարհահատվածները

Փակ են Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Սևաբերդ-Հատիս, Սիսիան-Գորայք ճանապարհահատվածները

193
0

imgresՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Սևաբերդ-Հատիս ճանապարհահատվածները, Սյունիքի մարզում` Սիսիան-Վայք ավտոճանապարհի Սիսիան-Գորայք ճանապարհահատվածը:

 

Դժվարանցանելի են «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Սելիմի լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին:

 

Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

 

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը:

Այս պահին ձյուն է տեղում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here