…Մենք շատ ժամանակ ունենք միմյանց հետ շփվելու, տանը` հարազատների հետ խոսելու, վայելու միմյանց:
Սրա մասին ենք, չէ՞, միշտ էլ երազել: Կորոնավիրուսը եկեք դնենք մի կողմ: Ես ուրիշ բան եմ ասում: Դուք չէի՞ք, որ ամբողջ օրը տրտնջում ու բողոքում էիք, որ քիթ սրբելու ժամանակ չկա, տնեցիների հետ կարգին շփվելու րոպե չկա, գործերը կուտակվել են իրար գլխի, ուզում եք գիրք կարդալ, բաց չեք հասցնեում, երաժշտություն անգամ լսելու համար ժամանակը չի բավականացնում… ու նմանատիպ բազմաթիվ զրույցներ:
Իհարկե խոսել ենք, ասել ենք, պատմել: Մենք էինք: Բորորս`առանց բացառության: Ժողովուրդ ջան, հիմա եկել է այդ ժամանակը: Գուցե պայմանն ու ձևը մեր որոշածի նման չի, բայց ինչևէ` ունենք ինչ ունենք:
Հազիվ կա էս ազատ ու շատերիս լեզվով ասած՝ հարկադրված պարապուրդը: Ասածս ինչ է` եկեք օգուտ քաղենք, օգտվենք այս բացառիկ հնարավորությունից, եկեք պահպանենք սոցիալական հեռավորությունը, բայց միմյանց հետ ուղիղ, առանց վիրտուալ իրականության շփվենք, խոսենք, պարզապես լսենք իրար: Եկեք բացենք մեր հին ալբոմները, որտեղ բազմաթիվ նկարներ ու հիշողություններ կան:
Չասեք՝ չունենք: Գիտեմ, որ բոլորիս տանը դրանից կա: Հավաքվեք իրար գլխի, թեյ կամ սուրճ դրեք սեղանին, թերթեք նկարներն ու վստահաբար՝ տան անդամներից մեկիը մի քանի տասնյակ` գեղեցիկ ու ծիծաղաշարժ պատմություններ կպատմի, որոնք ձեր հոգիները ջերմությամբ ու սիրով կլցնեն:
Փակ դռների հետևում կյանք կա, ու կյանքը շարունակվում է ու դեռ կշարունակվի: Այս օրը լիարժեք ու ինքնաբավ անցկացնելու համար առաջարկածս միջոցը հազարավոր տարբերակներից ընդամենը մեկն է, որ ունեք:
Գտեք ու գնահատեք պահը, պահի վայելքն ու շատ ժպտացեք, լվացեք ձեռքերը, պարզապես ապրեք, առողջ ապրեք…
Հայկ Մագոյան