տուն Հասարակություն Իրավական Փախչում են խորտակվող նավի՞ց. ՍԴ դատավորների հայտարարությունը

Փախչում են խորտակվող նավի՞ց. ՍԴ դատավորների հայտարարությունը

320
0

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը անդրադարձել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այսօրվա հայտարարությանը: «Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք.

Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:

Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»,- տեղեկանում ենք հայտարարությունից:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ այս հայտարարությանը ՍԴ 9 անդամից միացել է ընդամենը 4-ը: