Այս պահի դրությամբ այգիների վիճակը ընդհանուր առմամբ շատ լավ է, սակայն առաջիկա օրերին ցրտահարության վտանգ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: «Գարունը 10 օր շուտ է սկսվել այս տարի, իսկ նման դեպքերում, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, ցրտահարության վտանգը մեծանում է: Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազում է սպասվում և բացառված չէ, որ որոշ տեղերում 0-ից ցածր լինի»,- ասաց Հ. Բերբերյանը՝ հավելելով, որ գյուղացիները պետք է զգուշացվեն, որ պատրաստվեն ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն, մասնավորապես՝ ծխահարեն այգիները: