տուն Լուրեր Ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելը Պուտինի մեթոդն է

Ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելը Պուտինի մեթոդն է

183
0

231499141377762513

Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ լարված է: Արդեն իսկ հայտարարվել է, որ կան 25-ից ավելի սպանվածներ: Ուկրաինայի նախագահ Վիտոր Յանուկովիչը պատրաստվում է ամեն կերպ հեռացնել ցուցարաներին մայդանից: Նրանց դեմ դուրս են բերվել «Բերկուտ»-ի ջոկատները: Շաբաթներ առաջ, երբ խոսակցություններ էին տարածվում, որ ցուցարաների նկատմամբ ուժ կկիրառվի, շատ քաղաքական փորձագետներ կարծում էին, որ դեպքերի նման զարգացում Ուկրաինայում տեղի չի ունենա:

Ուկրաինայում տիրող ներկա իրավիճակի մասին AraratNews.am-ը զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Քաղաքագետի կարծիքով այն, ինչ այս պահին տեղի է ունենում Ուկրաինայում, դա Յանուկովիչի կամքից անկախ է տեղի ունենում.«Ակնհայտ է, որ դա Յանուկովիչի որոշումը չէ, և այն ամենն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կամքն է: Ընդհանրապես ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո Յանուկովիչն իրավիճակին չի տիրապետում»,- ասաց քաղաքագետըˋ ավելացնելով, որ նման ուժային մեթոդները հոգեհարազատ են Վլադիմիր Պուտինին:

Ստեփան Գրիգորյանի համար անհասկանալի է նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի պահվածքը, քանի որ անհամարժեք քայլեր են իրակնացվում. «Ես զարմանում եմ ԱՄՆ-ի և ԵՄ գործողությունների վրա: Կարծում եմ, որ պետք է շատ խիստ պատժամիջոցներ գործի դրվեն Յանուկովիչի նկատմամբ, որպեսզի երկրում իրավիճակը հանդարտվի: Պետք չէ հապաղել այս հարցում»,- ասաց քաղաքագետըˋ նկատելով, որ Արևմուտքը այս հարցում դանդաղում է: