տուն Քաղաքական Միջազգային Ցուցարարները մեկ ամսվա ընթացքում 10 միլիարդ դոլարի վնաս են հասցրել․ Մադուրո

Ցուցարարները մեկ ամսվա ընթացքում 10 միլիարդ դոլարի վնաս են հասցրել․ Մադուրո

78
0

NicolasMaduro

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փողոցային բողոքի ակցիաները, որոնք սկսվել են այս տարվա փետրվարի կեսից, երկրի տնտեսությանը 10 մլրդ դոլարի վնաս են հասցրել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Փոքրամասնությունը, որը ցանկանում է հեղաշրջում իրականացնել, շատ վնաս է հասցրել։ Նրանք այրել են համալսարանը, որտեղ սովորում էին հարյուրավոր երիտասարդներ», ասել է Մադուրոն՝ ի նկատի ունենալով երկրի արևմուտքում ցուցարարների կողմից այրված զինվորական ուսումնարանը։ «Սա բողոք չէ, սա վանդալիզմ է։ Ահաբեկչություն», — ասել է երկրի ղեկավարը։

Տեղեկացնենք նաև, որ մեկ ամսից ավելի տևող բախումների հետևանքով զոհվել է 31 մարդ։