տուն Քաղաքական Միջազգային Ցույցեր Խարկովում. ռուսամետները ճայտրուկներ են նետել Եվրոմայդանի կողմնակիցների վրա

Ցույցեր Խարկովում. ռուսամետները ճայտրուկներ են նետել Եվրոմայդանի կողմնակիցների վրա

80
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Խարկովի Ազատության հրապարակում կրկին հավաքվել են Եվրոմայդանի կողմնակիցներն ու ռուսամետ կողմնորոշում ունեցող ցուցարարները։ Վերջիններս, զինված փայտերով և բեյսբոլի բիտաներով, ճայտրուկներ են նետում Ուկրաինայի ամբողջականության համար պայքարող ցուցարարների վրա։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Ռուսամետ ակտիվիստների մեծ մասը, որոնք հարձակվում են մյուս ցույցի մասնակիցների վրա, դիմակներով է։ Ոստիկանությունը չի խոչընդոտում ագրեսիվ տրամադրված ցուցարարներին։

Ինչպես գրում է «Մեդիապորտը», 20։40-ի սահմաններում Եվրոմայդանի կողմնակիցների ցույցը ցրվել է՝ ռուսամետ ցուցարարների հարձակման արդյունքում։

Նշվում է, որ բախման հետևանքով մի աղջիկ է տուժել. վնասվել է նրա գլուխը։ Այն մասին, թե որ կողմն է ներկայացրել տուժածը, հայտնի չէ։