տուն Աշխարհ Ցույցերը ցրելու հետևանքով լրագրող է վիրավորվել

Ցույցերը ցրելու հետևանքով լրագրող է վիրավորվել

239
0

Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցերը ցրելու ժամանակ վիրավորվել է երեք մարդ, նրանցից մեկին արդեն վիրահատել են, գրում է mamul.am-ը՝ հղում կատարելով Regnum գործակալությանը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` բոլոր վիրավորներին տեղափոխել են «Нью Хоспитал» հիվանդանոց։ Վիրավորներից մեկը նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստ Զազա Լիպարտիան է: Ջրի շիթը վնասել է նրա ձախ աչքը և կոտրել այտոսկրը։

Վնասվածք է ստացել «Մթավարի արխի» հեռուստաալիքի թղթակից Վասիլ Դաբրունդաշվիլին: Լրագրողը պատմել է, որ սայթաքել է ու կոտրել ձեռքը:

Ցույցը ցրելու ընթացքում ձերբակալվել է 28 մարդ: Նրանց մեծ մասն ազատ է արձակվել ստորագորությամբ՝ երկրից չհեռանալու պայմանով: