տուն Աշխարհ Ցույցերը խոչընդոտում են Վրաստանի տնտեսական զարգացմանը․ Գեորգի Գախարիա

Ցույցերը խոչընդոտում են Վրաստանի տնտեսական զարգացմանը․ Գեորգի Գախարիա

182
0

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում ցույցերն ու անկարգությունները խոչընդոտում են տնտեսական զարգացմանը: Այս մասին հաղորդում է mamul.am-ը:

«Բազմիցս հայտարարել ենք, որ առաջիկա տարիներին մեր ամենամեծ մարտահրավերն ու նպատակը լինելու են տնտեսական աճն ու աշխատատեղերը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր հասարակական և քաղաքական կյանքում, երբ ձեռք է բերում ապակայունացնող առանձնահատկություններ, ազդում է մեր տնտեսական կյանքի վրա»,- հայտարարել է Գախարիան՝ մեջբերում է ТАСС գործակալությունը:

Ըստ նրա, ընդդիմությունը մեղավոր է Վրաստանում տեղի ունեցող անկարգությունների համար, իսկ նրա առաջնորդները «անպատասխանատու գործիչներ» են: