Համացանցում հայտնվել է մի կայք, որը հավաքում և արխիվացնում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին նյութերը:
Կայքը գտնվում է Zuckerbergfiles.org հասցեում:
Այստեղ արխիվացվել են նրա ելույթները, աուդիոձայնագրությունները, հարցազրույցները, շնորհանդեսները, կենսագրական տվյալները, որոնք պատմում են սոցցանցի հիմադրի մասին: Այս պահին կայքում տեղադրված ամենավաղ նյութերը թվագրվում է 2004 թվականով: Բոլոր ֆայլերը հասանելի են միայն գիտնականների, ուսանողների և դասախոսների համար: Կայքը ստեղծել է Վիսքոնսին-Միլուոքի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Զիմերը:
Վերջինս նշել է, որ Ցուկերբերգը կարևոր է նրանով, որ նա մարմնավորում է Facebook-ը: Նա կարևորությամբ համարժեք է Apple-ի ու Սթիվ Ջոբսի հետ. «Սոցիալական ցանցը կարծես նրա հայացքն է այս աշխարհին: Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ նրան»,- ասել է Զիմերը: