Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է հանդես եկել սոցցանցերի գործունեության նկատմամբ ԱՄՆ իշխանությունների վերահսկողության խստացմանը։ Այս մասին նա ասել է FoxNews-ի հետ հարցազրույցում։
Ցուկերբերգի կարծիքով՝ նման միջոցառումները կհանգեցնեն գրաքննության։
«Ընդհանուր առմամբ որևէ հարթակ գրաքննության ենթարկելու իշխանությունների որոշումն ինձ չի թվում ճիշտ արձագանք»,-ասել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ սոցցանցերի ղեկավարությունները քննադատության են ենթարկվում ինչպես որոշ նյութերի արգելափակման, այնպես էլ դա չանելու համար։
Երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել սոցցանցերի պետկարգավորում։ Նա թվիթերյան իր էջում գրել էր, որ կփակի դրանք, եթե հետագայում էլ պահպանողականների ձայնը խլացվի։
Նախագահի վրդովմունքն է առաջացրել այն, որ օրեր առաջ Twitter-ը նրա մի քանի գրառումներին կցել էր անճշտության նշան։
Ցուկերբերգն այդ ժամանակ դատապարտել էր սոցցանցի գործողությունը։