Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կալիֆոռնիայի իր առանձնատան մոտ գնել է ընդհանուր 30 մլն դոլար արժողությամբ 4 տուն: Այդպիսով, Ցուկերբերգը փորձել է կանխել անշարժ գույքով զբաղվող գործակալներից մեկի գործունեությունը, ով տներ էր գնում նրա առանձնատան մոտ` հաճախորդներին առաջարկելով դառնալ իր հարևանը: Այս մասին հաղորդում է MercuryNews-ը:
Նոր առանձնատները Ցուկերբերգը սկսել է գնել 2012 թվականի դեկտեմբերից: 240 քառակուսի մետր տարածք ունեցող շինության համար նա վճարել է 14 միլիոն դոլար: Օրինակի համար, 2011 թվականին Ցուկեբերգը գնել էր իր ներկայիս առանձանատունը, որի տարածքը կազմում է 460 քառակուսի մետր, սակայն երկու անգամ ավելի էժան էր: