տուն Քաղաքական Միջազգային Ցորենի գները կտրուկ անկում են ապրել

Ցորենի գները կտրուկ անկում են ապրել

212
0

altaiskaya_gordost

Ցորենի գները միջազգային շուկաներում կտրուկ անկում են ապրել: Դա պայմանավորված է ԱՄՆ-ում եղանակային ռիսկերի նվազմամբ, քանի որ այդ երկիրը համարվում է ցորենի ամենամեծ արտահանողը: Այս լուրերի հայտնվելու արդյունքում գները նվազեցրել են մինչև 2012 թվականի հունիսին գոյություն ունեցող նվազագույն գները, ինչը պայմանավորված է հաջորդ տարի լավ բերքի ակնկալիքով:

2014 թվականի մարտի ֆյուչերսային գները նվազել են 0,5%-ով` կազմելով 6,2575 դոլար մեկ բուշելի համար (35-36լ): Այս տարի ցորենի գները նվազել են 20%-ով, քանի որ աշխարհում ռեկորդային բերքատվություն է գրանցվել` 711,42 մլն մետրիկ տոննա: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here