տուն Տնտեսական Ցորենի բերքատվությունն ու ցանքատարածությունները էականորեն աճել են

Ցորենի բերքատվությունն ու ցանքատարածությունները էականորեն աճել են

114
0

luxfon.com_13146

Գյուղատնտեսությունում 1 հեկտարից ստացվող բերքը նախորդ տարի կազմել է 26.6 ցենտներ, այս տարի՝ 30,5 ցենտներ: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ լուրջ հաջողություններ են այս տարի արձանագրվել ցորենի արտադրության ծավալների և ցանքատարածությունների ավելացման ուղղությամբ:

«Ցորենի սերմնաբուծության սերմնաարտադրության զարգացման ծրագրով, որն սկսվել էր 2010-ին և 2014-ին պետք է ավարտենք, արձանագրեցինք լուրջ հաջողություններ: Ցանքատարածությունները 73 հազար հեկտարից այսօր դառել են 105 հազար հեկտար: Մեր նպատակն է 2014-ի վերջին ունենալ 115-120 հազար հեկտար՝ միավոր հետկարից ապահովելով 3 տոննայի կամ 30 ցենտների սահմաններում բերք: Ծրագիրն ամբողջությամբ կիրականացնենք՝ արտադրելով 350-360 հազար տոննա եկող տարի՝ այս տարվա արտադրված 306.6 հազար տոննայի դիմաց: Նախորդ տարի այն կազմել էր 243 հազար տոննա, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի է արտադրվել 63.5 հազար տոննա հաց»,- ասաց Ս. Գալստյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here