տուն Քաղաքական Ցոլակյանը խոսել է իր բարեկամներին ԱԻՆ-ում տեղավորելու մասին

Ցոլակյանը խոսել է իր բարեկամներին ԱԻՆ-ում տեղավորելու մասին

167
0

«Որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառվում է դա, մնացածը սպասենք, տեսնենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՆ-ում իր առաջարկով իրականացվող ստուգումներին, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Բողոքել են, որ նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: 9 աշխատակցի մասին է խոսքը, ովքեր հեռացվել են և ստորագրել են բողոքի տակ: 6500 հոգանոց կոլեկտիվում 9 հոգի է ստորագրել՝ իբր կան խախտումներ: Պաշտպանական բնազդն է խոսել, նրանք գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, պետք է դուրս գային, քանի որ արդյունավետ չեն աշխատել, իսկ ծառայության տնօրենն աշխատանքի մեջ թերացել է: Մի քանի պատճառ է եղել»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Դիտարկմանը, որ նախարարը յուրայիններին է աշխատանքի տեղավորում, Ցոլակյանը պատասխանեց․ «Ասել եմ՝ բարեկամ, հարազատ չունեմ այդ կառույցում: Դիմում են հորեղբոր, քեռու տղաներ, բայց չեմ ընդունել նրանց: Ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ, և որոնց գալուց հետո բավականին մեծ փոփոխություն է կատարվել համակարգում, նրանց աշխատանքն այսօր էլ գնահատում եմ շատ բարձր»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here