տուն Քաղաքական Միջազգային Ցինիկության և զառամախտի միջև կա ուղիղ կապ. Հետազոտություն

Ցինիկության և զառամախտի միջև կա ուղիղ կապ. Հետազոտություն

78
0

maxresdefault

Ֆիննական Կուոպիոն քաղաքի Հարավֆիննական համալսարանի գիտնականները հայտարարել են, որ  ցինիկության և ծերության տարիներին զառամախտով (մառազմ) հիվանդանալու միջև ուղիղ կապ են հայտնաբերել:

Բնավորության այնպիսի գծերի բացակայությունը, ինչպիսին, օրինակ, մարդասիրությունն է, կամ այն վստահությունը, որ կյանքում ամեն ինչի շարժիչ ուժը շահն ու գումարն է, ներկայում ավելի շատ են հանդիպում, քան 30 տարի առաջ: Կյանքին նման վերաբերմունքը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա և ծերության ժամանակ դառնում զառամախտի պատճառ:

Սկզբում գիտնականները անցկացրել են թեստ` պարզելու ցինիկության աստիճանը: Հարցմանը մասնակցել է 1449 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 71 տարի: Այնուհետև այդ մարդկանց հետազոտել են 8 տարի անց: Պարզվել է, որ ցինիկները ծեր տարիքում ավելի շատ են տառապում տկարամտությամբ, քան նորմալ մտածելակերպով մարդիկ:

Այդուհանդերձ, բժիշկները չեն կարողացել բացատրել թեստերի արդյունքում ստացված այս հետազոտության պատճառները: