տուն Հասարակություն Առողջապահություն Ցերեկային քունը մահացու վտանգավոր է. գիտնականներ

Ցերեկային քունը մահացու վտանգավոր է. գիտնականներ

410
0

Նյարդաբանները հետազոտություններ են կատարել եւ հայտնաբերել, որ շատ քնել սիրողներին մահացու վտանգ է սպառնում։

ԱՄՆ նյարդաբանական համալսարանի մասնագետները բացահայտել են, որ եթե մարդը գիշերը 9 ժամից ավելի է քնում, ապա մեծանում է ինսուլտի հավանականությունը։

«Մարդկանց մոտ, որոնք օրվա ընթացքում երկար են քնում, կամ գիշերային քունը գերազանցում է 9 ժամը, մեծ է ինսուլտով հիվանդանալու ռիսկի գործոնը»,- հայտնել են ԱՄՆ համալսարանից։

Ուսումնասիրելով 31 կամավորների տվյալները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նրանք, ովքեր ֆիքսված ժամանակահատվածում նիրհել են 90 րոպե, 25 տոկոսով ավելի հակված են եղել ինսուլտով հիվանդանալուն, քան նրանք, ովքեր «աչք են փակել» ոչ ավելի, քան կես ժամ։

«Այս արդյունքներն ընդգծում են քնի կանոնավոր լինելու, տեւողության, որակի պահպանման կարեւորությունը»,- նշում են գիտնականները՝ հատկապես զգուշացնելով միջին եւ մեծ տարիքի մարդկանց։