Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը։
Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։
Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է.
«Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ:
Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:
Ասում է՝ (Էրդողանը), «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։
Ամոթ։
Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»։