տուն Քաղաքական Միջազգային Ցավում եմ, որ Ուկրաինան ամեն ինչ թողեց վերջին պահին. Լեհաստանի արտգործնախարար

Ցավում եմ, որ Ուկրաինան ամեն ինչ թողեց վերջին պահին. Լեհաստանի արտգործնախարար

228
0

Poland's Foreign Minister Radoslaw Sikor

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կարծում է, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը կարող է պատմական լինել, չնայած այն փաստին, որ «Ուկրաինան ամեն ինչ թողեց վերջին պահին»: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Մենք մոտենում ենք Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը դեռ կարող է դառնալ պատմական: Բոլորը գիտակցում են, թե ինչ է դրված սեղանին», — ասել է Սիկորսկին Բրյուսելում ընթացող նախարարական հավաքի ժամանակ: «Սակայն ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ ուկրաինական իշխանություններին, որպեսզի ամեն ինչ չթողնեն վերջին պահին: Սակայն, ցավոք, հենց այդպես էլ ստացվեց, ամեն ինչ թողեցին վերջին պահին: Եվ այդ է պատճառը, որ իրավիճակի նկատմամբ անվստահություն կա», — ասել է Լեհաստանի արտգործնախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here