տուն Հասարակություն Ցավալի լուր. կյանքին հրաժեշտ է տվել սամբիստ Կոլյա Կարապետյանը

Ցավալի լուր. կյանքին հրաժեշտ է տվել սամբիստ Կոլյա Կարապետյանը

265
0

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավալի լուր է հայտնում: Այսօր կյանքին հրաժեշտ է տվել բրոնզե մեդալակիր սամբիստ Կոլյա Կարապետյանը:

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017 թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով, 2019 թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին:

Կոլյան ընդամենը երեսուն տարեկան էր…

Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ից սկսած, «Էրեբունի» սգո սրահում: Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին նույն վայրից:

Ցավակցում ենք Կոլյայի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլորիս…»- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 62 կգ քաշային սամբիստ Կոլյա Կարապետյանը Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո իրեն վատ էր զգացել, տեղափոխել էին հիվանդանոց ու մի քանի անգամ վիրահատել: Հայաստան տեղափոխվելուց հետո նրա մոտ հետընթաց է արձանագրվել: