տուն Լուրեր Ցավալի է, որ մեզանից ոմանք ընդունում են Կոնչիտայի տեսակը. Ալլա Լևոնյան

Ցավալի է, որ մեզանից ոմանք ընդունում են Կոնչիտայի տեսակը. Ալլա Լևոնյան

84
0

eurovision2014-generic

«Եվրատեսիլը մրցույթ է, որը նաև քաղաքական է: Այն ավելի շատ շոու է, որն իրենց մոտ լավ է ստացվում: Ինձ համար հաղթողի հարցում որևէ զարմանալի բան չկար: Հայտնի է, որ Ավստրիան հանդուրժող երկիր է և այս կապակցությամբ նրանց առաջնահերթություն տվեցին: Նաև պետք է նկատել, որ երգչի ասեմ,թե երգչուհու կատարումը բավական լավ էր: Մեզ թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք, սակայն մոռանում ենք, որ մենք ենք Եվրոպայից վերցնում և նրանց զարմացնելու նորություն չենք կարող ներկայացնել: Պետք է կարողանային ուղղակի լավ շոու ներկայացնել, որը կտպավորվեր բոլորի մոտ: Մենք պետք է սովորենք չկենտրոնանալ նման հարցերի վրա և, ավելի լավ կլիներ, մենք չխոսեինք հաղթողի կողմնորոշման մասին, որպեսզի այն չլինի գովազդ այդ տեսակի համար»,- անդրադառնալով Եվրատեսիլ երգի մրցույթին` լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարծիք հայտնեց երաժիշտ  Արտավազդ Բայաթյանը:

Երգչուհի Ալլա Լևոնյանը կարծում է, որ եթե սա էլ տոլերանտությունը, ապա հայ ժողովրդին նման տոլերանտություն պետք չէ, քանի որ այն վտանգավոր է մեզ համար.«Եթե այդ տոլերանտությունը պետք է բերի հասարկության քայքայման, ապա մեզ այդ տոլերանտությունը պետք չէ: Ես կարծում եմ, որ թեման ինչ-որ չափով հիվանդագինության է հասնում: Ինձ համար անընդունելի է նման տեսակը: Ցավալի է, որ մեզանից ոմանք ընդունում են դա և նորմալ են համարում: Ես կարծում եմ, որ Եվրոպայից լավ բաները պետք է վերցնել և չընդունել նման մոտեցումները: Ես ավելի շատ կուզեի խոսել Արամի մասին և, պետք է ասեմ, որ Արամի երգը, կատարումը, տեսահոլովակը  ամեն կողմից ճաշակով էր: Լավ է, որ մենք մասնակցում ենք և գուցե մի անգամ այնպիսի մարդ հաղթնակ բերի, որը մեզ համար անսպասելի կլինի: Ուղղակի մենք պետք է հասկանանք, որ մեր երկրիը ներկայացնողների վրա չպետք է դնենք նման մեծ լուծ, որը նրանց խանգարում է լավ ներկայանալ»,-եզրափակեց իր խոսքը Ալլա Լևոնյանը: