տուն Լուրեր Ցանցահենները 40 մլն ամերիկացիների բանկային հաշիվներ են կոտրել

Ցանցահենները 40 մլն ամերիկացիների բանկային հաշիվներ են կոտրել

289
0

hacker

Ցանցահենները կոտրել են 40 միլիոն ամերիկացիների դեբեդային և վարկային քարտերը: Բոլոր տուժածները Target բանկի հաճախորդներ են: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ցանցահենների հարձակման մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը, իսկ այսօր Target-ը հաստատել է այս տեղեկությունը: Ցանցահեններին հասանելի են դարձել քարտերի տերերի անունները, քարտի համարը և CVV վավերականացնող կոդը:

Target-ի ղեկավար Գրեգ Սթեյնհաֆելն հայտնել է. «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս միջադեպին և համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here