US Investigations Services (USIS) ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտացված է պետական ապարատում աշխատանքի անցնելու թեկնածուների կենսագրությունների ուսումնասիրությամբ, ենթարկվել է ցանցահենային լայնածավալ հարձակման։ Այս մասին նախօրեին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
Նշվում է, որ բոլոր նշանները կան պնդելու, որ հարձակումը տեղի է ունեցել մեկ այլ երկրի կառավարության աջակցությամբ։ Սակայն չի մանրամասնվում, թե որ երկրի մասին է խոսքը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցանցահեններին հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների անձնական տվյալները։ Սկսվել է հետաքննություն։ Ներկայում ճշտվում է հասցված վնասի ծավալը։