Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հրավիրված ճեպազրույցին կոչով դիմեց տավուշցիներին.
«Շատ կարևոր է, որ մեր բնակիչները պահեն զգոնությունը, շատ կարևոր է, որ քաղպաշտպանության բոլոր կառույցները զգոն աշխատեն, ուշադիր լինեն, որովհետև ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել, ընդ որում՝ ցանկացած բնակավայրում: Խուճապ չկա համայնքներում, այսօրվա ընթացքում մենք առանձնահատուկ խնդրել ենք, որպեսզի մարդիկ առավելագույնս պատսպարված լինեն, և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն, փորձեն մնան պատսպարված»,- մասնավորապես ասաց Հայկ Չոբանյանը:
Մարզպետը վստահեցրեց, որ իրավիճակը կայուն է և հսկողոթյան ներքո:
Հայկ Չոբանյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ մեր բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ իրավիճակ է գյուղերում ու քաղաքներում:
Հայկ Մագոյան