«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է՝ եթե անգամ լինի ևս մեկ ՇՄԱԳ, ապա այն ապացուցելու է, որ Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է:
«Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է: Ես դա պնդում եմ ոչ թե օդից վերցրած, այլ մանրամասն ուսումնասիրել եմ այն տեխնոլոգիան, որով աշխատելու է Լիդիանը, իսկ դրա շահագործման տեխնոլոգիան աշխարհում ամենամաքուրն է», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեկ ԷԼԱՐԴ-ի փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:
ԷԼԱՐԴ-ի փորձաքննության հետ կապված իր եզրակացությունը շրջակա միջավայրի նախարարությունը պետք է տա մինչև սեպտեմբերի 4-ը:
