տուն Սպորտ Ցանկանում եմ կարիերաս ավարտել Ռեալում․ Կրիշտիանո Ռոնալդու

Ցանկանում եմ կարիերաս ավարտել Ռեալում․ Կրիշտիանո Ռոնալդու

188
0

image_10293_b

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ դեմ չէ մնալ մադրիդյան ակումբում մինչև կարիերայի ավարտը։

«Ես հաճախ եմ մտածում ապագայիս մասին։ Սակայն դա չի նշանակում, որ մտահոգություններ ունեմ, ուղղակի հիմա մտադիր եմ կարիերաս ավարտել «Ռեալում»։ Այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Ինձ դուր է գալիս խաղալ աշխարհի ուժեղագույն ակումբում, այդ քաղաքի համար և հանուն նրա երկրպագուների։ Ավելին չեմ էլ ուզում։

Ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս «Բերնաբեում», կյանքի եմ կոչում իմ երազանքը։ Շուրջս մարդիկ ինձ այնքան են սիրում, որ ինձ գերազանց եմ զգում։ Ցանկանում եմ դեռ երկար տարիներ այստեղ մնալ»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի պայմանագիրն «արքայական» ակումբի հետ կգործի մինչև 2018 թվականը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here