Բրիտանիայի Մաքմասթեր համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդու ցածր ձայնն ավելի գրավիչ է կանանց համար, չնայած, որ կանայք նման տղամարդկանց անհավատարիմ են համարում և ամուսնության համար անհարմար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ցածր ձայնով տղամարդիկ ավելի շատ գրավում են այն կանանց, ովքեր հետաքրքրված չեն ավելի երկար հարաբերություններով: Գիտնականները նաև նշում են, որ էվոլյուցիայի ընթացքում տեղի են ունեցել մարդու ձայնի փոփոխություններ, և հակառակ սեռի կողմից նախապատվությունների փոփոխություն: «Նախկինում հստակ չէր, թե ինչու են կանայք սիրում ցածր ձայնով տաղամարդկանց, որոնք հակված են անհավատարմության: Սակայն մենք հիմա պարզել ենք, որ կանայք տվյալ տիպի տղամարդկանց համարում են հենց կարճաժամկետ հարաբերությունների համար լավ պարտնյորներ»,- ասել է դոկտոր Ջիլիան Օքոնորը: