տուն Քաղաքական Միջազգային Ցածր բերքատվության պատճառով աճում է նարնջի հյութի գինը

Ցածր բերքատվության պատճառով աճում է նարնջի հյութի գինը

297
0

url

Համաշխարհային շուկայում նարնջի հյութը շուտով կթանկանա, քանի որ այս տարի արձանագրվել է նարնջի բերքի ցածր բերք: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ֆլորիդայի ցիտրուսային այգիներում տարածվել է վիրուս, որը վնասել է նարնջնի ծառերը: Սրա հետևանքով բերքն առանց հասունացման թափվում է գետնին: Այս տարածաշրջանը, որը համարվում է աշխարհում ամենաշատ ցիտրուս արտադրողներից մեկը, արձանագրելու է վերջին 25 տարում ամենացածր բերքատվությունը: Մասնագետները նաև մտահոգվում են, որ բերքատվության վրա կազդի նաև ուժեղ ցրտահարությունները, որոնք սպասվում են այս տարածաշրջանում:

Արդեն այս պահին նկատվում է նարնջի գների աճ: Նարնջի հյութի ֆյուչերսային գները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 7 տոկոսով: Որոշ մասնագետներ կարծում են, որ 2000-ականներից նկատվող նարնջի հյութի նկատմամբ պահանջարկի նվազումը կարող է զսպել գների կտրուկ աճը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here