տուն Քաղաքական Րաֆֆի Հովհաննիսյան. Նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները փոխում են կոնկրետ անձանց համար

Րաֆֆի Հովհաննիսյան. Նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները փոխում են կոնկրետ անձանց համար

220
0

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ իշխանությունները որոշել են փոխել նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները՝ կոնկրետ անձանց ընտրվելու հնարավորությունն ապահովելու համար։

Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

Ուշագրավ է, որ այժմ իշխանությունները որոշել են քննարկման առարկա դարձնել Սահմանադրության այս պահանջը և չի բացառվում, որ այդ տասը տարվա շեմը նվազեցվի։

Իշխանությունները հղում են կատարում Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ դեռևս երկու տարի առաջ արված առաջարկներին, որոնց համաձայն այդ տասը տարվա պահանջը անհամաչափ է։

Այսօր «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ժամանակին իր մաշկի վրա է զգացել այս հարցը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությ։
ան հենց 50-րդ հոդվածը կիրառեցին իր դեմ՝ թույլ չտալով և 2003-ին, և 2008-ին մասնակցել նախագահական ընտրություններին
Հովհաննիսյանի համոզմամբ՝ եթե այն ժամանակ Սահմանադրության այս դրույթի թիրախը ինքն էր և իր նմանները, ապա այժմ այդ դրույթի իմաստը չկա։ Իսկ թե ինչու են հիմա որոշել փոփոխել Սահմանադրության այդ պահանջը, ապա ընդդիմադիր գործիչը չի բացառում, որ այդ կերպ վարչակազմը ցանկանում է լուծել իշխանությունը փոխանցելու հարցը։

«Թե կոնկրետ անձանց է վերաբերում այս մտադրությունը, չեմ բացառում, բայց ես կարծում եմ, որ եթե կար պետական դե յուրե իշխանական կամքը սա փոխելու, սա կարող էինք փոխել տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ, բայց պահել են սա մինչև այս պահը և չի բացառվում, որ նպատակաուղղված է կոնկրետ անձանց։ Նայում են, թե իշխանության հերթափոխը իրենք ինչպես են դիտարկում մի քանի տարի անց, թե ինչպես պետք է փոխանցեն իրենց այս իշխանական վիճակը»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here