Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկել է երթ` ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի: Երթին մասնակցում են մի շարք քաղաքացիներ, «Նախախարհրդարանի անդամները», Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և այլոք:
Araratnews.am-ի լրագրողը Ազատության հրապարակից հաղորդում է, որ երթի մասնակիցների թվում է նաև Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս կոչ է անում դուրս գալ փողոց ու պայքարել Շանթ Հարությունյանի ազատության համար: Երթի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: