տուն Լուրեր Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է եղել Ռուբեն Հակոբյանի հրաժարականին (լրացված)

Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է եղել Ռուբեն Հակոբյանի հրաժարականին (լրացված)

211
0

okkkkkkkkkkkkkkkkkkkkk

Ավելի ուշ նիստերի դահլիճից դուրս  է եկել  Ռ. Հակոբյանն, ով ասել է.«Ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից եւ խնդրել եմ, որպեսզի իմ ցանկությունը հարգեն»: Ապա Հակոբյանը հավելել է. «Դեռ խմբակցությունը նիստ կանի, եւ կորոշի ով է ղեկավարելու»: Հարցին, թե տեղյակ է արդյո՞ք Ր. Հովհաննիսյանը այս որոշուման մասին, նա պատասխանել է.« Րաֆֆին չէր ուզում, որ ես հրաժարական տայի, բայց որպես շատ դեմոկրատ մարդ հարգեց իմ որոշումը»: Հարցին,թե հնարավո՞ր է, որ Զարուհի Փոստանջյանի Ստրասբուրգում բարձրացրած հարցից հետո եք նման որոշում կայացրել, խմբակցության ղեկավարը պատասխանել է.«Ես նման որոշում կայացրել էի մինչև Զարուհի Փոստանջյանի Ստրասբուրգ գնալը»: Տարածված այն տեղեկությունները, թե Ժառանգության խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իսկ Ռ. Հակոբյանի մյուս քայլն է լինելու՝ դուրս գալ Ժառանգությունից, ԱԺ պատգամավորը մեկնաբանել է. «Էդ որտեղի՞ց էդ լուրերը, թե ես Ժառանգությունից դուրս եմ գալու, էդ ով է նման բան ասել… դա չի համապատասխանում իրականությանը։ Ես հրաժարվում եմ ընդամենը խմբակցությունը ղեկավարելուց, իսկ թե ով կլինի իմ փոխարեն, այդ մասին ոչինչ չգիտեմ»:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here