տուն Տնտեսական Տ. Սարգսյան. «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել»

Տ. Սարգսյան. «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել»

257
0

Ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակների, այլ տնտեսական նպատակադրումների հիման վրա: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ:

«Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է: Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»,- ասել է Տ. Սարգսյանը` ըստ ՀՀ կառավարության մամլո ծառայության:

Անցնելով միջկառավարական հանձնաժողովի առջև դրված խնդիրներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այսօր դրանք մեծ մասամբ պետք է որոշվեն երկկողմ համագործակցության զարգացման հանձնարարականներով և ուղղություններով: «Խոսքը նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման և այնպիսի խնդիրների մասին է, որոնք կապված են էներգակիրների մատակարարման և գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here