Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:
Նշվում է, որ, ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանի, նախարարությունը վերջինս դիմումը չի ստացել:
Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացրեցին, որ Տրդատ Սարգսյանն այսօր է դիմումը գրել, գուցե նախարարությունն այն ավելի ուշ ստանա: