Հարցազրույց Մարինկա Չեխովայի հետ
Դուք հիմա ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս , ին՞չն է պատճառը , վերադառնալո՞ւ եք Հայաստան։
Ո´չ, չեմ վերադառնալու: Զզվում եմ Հայաստանից և ամեն ինչից, ինչ կապված է Հայաստանի հետ։
Ինչո՞ւ։ Չէ՞ որ Հայաստանը դա միայն այն մարդիկ չեն, ովքեր սպառնում և քննադատում են Ձեզ:
Գիտեք ինչ, ես երբեք չեմ եղել այն մարդկանց թվում, որոնց ինչ-որ բանով կարելի է սպառնալ, ես ունեմ ներքին կուլտուրա, որոշ չափով կրթված եմ ու շատ լավ գիտեմ՝ ինչպես պետք է դրսևորվեմ տվյալ շրջապատի մեջ: Երբևէ խնդիրներ չեմ ունեցել, բայց անկեղծ ասած ազատ էլ չեմ եղել թե հոգեպես , թե ֆիզիկապես: Ըստ այդմ, կարծում եմ, հասկանում եք ինչով է պայմանավորված վերաբերմունքս, ու ինչու Հայաստանում չեմ:
Հաճախ է խոսվում, որ Կոմայգի են այցելում հայտնի մարդիկ , դա իրո՞ք այդպես է։
Չգիտեմ, ես Կոմայգու առևտրական աղջիկների թվին չեմ պատկանել:
Դուք ֆեյսբուքում գրել եք , որ շատ տարբեր տղամարդիկ են այցելում այդ վայրը և ակնարկել, որ կոնկրետ պլան է մշակվում , որպեսզի ոչ մեկ չկարողանա այսուհետ նեղացնել ոչ տրադիցիոն կողմնորշում ունեցողներին : Կմանրամասնե՞ք։
Այո , կմանրամասնեմ: Ես հաճախ եղել եմ Կոմայգում բայց, ինչպես ասացի, ոչ բիզնեսով զբաղվելու նպատակով: Եվ շատ-շատ տղաներ ովքեր «դագաղ» կոշիկներով, սպորտային հագուստով և այլ՝ լավ տղերքին պատկանող աքսեսուարներով , ավելի շատ բաներ էին անում, քան այդ խեղճ տրանսները: Անունն է դուրս եկել: Անձամբ իմ հետ էլ շատ նման դեպքեր են եղել, սուտի գողական լավ տղերքի հետ :
Ինչ , վերաբերում է հատուկ պլան մշակելուն , ես դրա մասին պարզապես իրավունք չունեմ խոսել: Դուք շատ լավ գիտեք , որ գաղտնիք բացելու համար ինձ վատ կլինի: Դա ի օգուտ ԼԳԲՏ ի է արվելու:
Սպառնալիքները շատ են , իսկ բռնության կոնկրետ դեպքեր շա՞տ են լինում։
Նման սպառնալիք աշխարհի բոլոր երկրներում էլ կան, բայց դա նույնը չի, ինչ՝ Հայաստանում : Ախր մենք պետք է վերջապես նյութական ու բարոյական արժեքները ճիշտ ընկալենք : Ես ահավոր հիասթափված եմ իմ ազգից, այն աստիճանի, որ նույնիսկ ժամանակ է լինում՝ ամաչում եմ խոստովանեմ իմ ծագման մասին: Մենք չենք եղել այս մենթալիտետի տեր ազգ, սա նոր ձևավորված մենթալիտետ ա, որից և նողկանք եմ ապրում:
Ես ներողություն եմ խնդրում ու ուզում եմ ասել, որ դա ոչ բոլորին է վերաբերվում , դա վերաբերվում է մեծամասնությանը, որոնք ուղղակի սոցիալական վիճակից կորցրել են արժեքների ճիշտ ու առողջ գնահատումը: Դրանից է, որ ահավոր քաոս է տիրում Հայաստանում: Բոլորը չարացել են, ոչ միայն սեռական փոքրամասնությունների հանդեպ այլ ընդանրապես :
Ի՞նչն է պետք փոխել , ի՞նչ կանեիր դու ինքդ եթե հնարավորություն ունենայիր։
Ճիշտն ասած, կարծում եմ բան չի ստացվի արդեն փոխել , արդեն , ըստ իս, ուշ է:
Քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ ես ։
Ոչ շատ, բայց անտարբեր էլ չեմ, այդտեղ նույնպես հետաքրքիր բան այդքան չկա:
Ասում են կա բարձրաստիճան պաշտոնյաների անունների ցուցակ, որոնք ոչ տրադիցիոն սեքսի սիրահար են։ Ի՞նչ ես կարծում, դա իրականությո՞ւն է , թե ուղղակի բամբասանք։
Ես հասկանում եմ , որ դուք ամեն դեպքում ուզում եք ինչ-որ բան պարզեք իմ միջոցով, ասեմ , որ եթե նույնիսկ իմանամ,որևէ մեկի մասին, ես դա բարձրաձայնելու ոչ-մի իրավունք չունեմ: Բնությունը մարդուն արարելու ժամանակ չի պլանավորում, թե ով կդառնա քաղաքական գործիչ, իսկ ով՝ մարմնավաճառ, կամ արվեստագետ , հասկանում եք չէ ինչ նկատի ունեմ ։
Իսկ ինչ վերաբերմունք ունեք եկեղեցու նկատմամբ, Աստծուն հավատո՞ւմ եք։
Շատ վատ եմ գնահատում եկեղեցու վերաբերմունքը միասեռականների նկատմամբ, իսկ Աստծուն հավատում եմ իմ ուժերի չափով, չեմ ֆետիշացնում ոչինչ, բայց առանց հավատքի չեմ կարող ապրել: