Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ կառավարությունը հաստատել է երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս որոշման քննարկումն է։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է, թե ինչու սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ երկարացվում է արտակարգ դրությունը:
Պարետը նշեց, որ տրանսպորտում դիմակների կրման պահանջը լինելու է հենց ամսի 18-ից: Ամսի 25-ից դիմակների կրման պահանջը լինելու է, առհասարակ, համատարած՝ բոլոր վայրերի համար:
«Խելամիտ տրամաբանության մեջ. ծայրահեղությունների մասին չէ խոսքը»,- նշեց պարետը: