Երթուղիները սպասարկող ընկերությունները նախատոնական և ամանորյա օրերին գործադուլ չեն հայտարարի, որքան էլ համաձայն չլինեն աշխատել 100 դրամ ուղեվարձի պայմաններում։
«Մենք հո էս ազգի թշնմի՞ն չենք … Մենք նման անակնկալ չենք անի մեր ժողովրդի համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, այս մասին գրում է tert.am-ը:
Նա նաև նշելով, որ այս պահին իրենք սպասում են քաղաքապետարանի որոշմանը, որից հետո կորոշեն՝ անե՞լ գործադուլ, թե՞ ոչ:
Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ քաղաքապետարանը հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի հետ երեք ամսում գումարել է ընդամենը երկու նիստ և նման տեմպերով, ինքը չի պատկերացնում, թե երբ որոշում կկայացվի:
«Մենք նամակ էինք գրել քաղաքապետարան, թե մինչև երբ պետք է վնասով աշխատենք: Նրանք մեզ ասացին, որ կգումարեն հերթական նիստը և կհաշվարկեն ծախսերը, ուղևորահոսքերը, կհամադրեն իրար հետ ու կորոշեն` ինչքան պետք է լինի ուղեվարձը: Հիմա սպասում ենք այդ որոշմանը, որ մեր անելիքը հասկանանք»,-ասաց նա։
Հրանտ Եղիազարյանն ընդգծեց, որ իրենք պահանջում են, որպեսզի տրանսպորտի ուղեվարձը դառնա 200 դրամ: «Եթե դուք մեզ ասում եք՝ «թան էլ չէ, փռթած մածուն», մենք էլ ասում ենք` «դանակը հասել է ոսկորին»»,- ասաց նա:
Շարունակությունն այստեղ: