տուն Լուրեր Տրանսպորտը կթանկանա՞ հունվարի 1-ից

Տրանսպորտը կթանկանա՞ հունվարի 1-ից

199
0

shtap-transporti

Ինչպես գիտենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջիկայում տրանսպորտի գնի բարձրացումն անխուսափելի է: Այսօր արդեն մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ հասարակությունը կտեղեկացվի միայն հունվարի 1-ին: Արդյոք  այս քայլով իշխանությունը, հաշվի է առել իրենց նախորդ  փորձը, և ուղեվարձի թանկացման համար ընտրելու են Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի: Այս հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքացիական ակտիվիստների հետ, որոնք վստահեցրել են, որ անկախ ժամանակահատվածից պայքարը տանելու են  մինչև վերջ: ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը նշել է, որ տրանսպորտի գնի բարձրացման անխուսափելիության մասին հայտարարողները պետք է հասկանան, որ  անխուսափելի է լինելու նաև  հասարակության համապատասխան շատ կոշտ արձագանքը նման ապօրինի թանկացման դեմ:«Եթե դա հաշվի առնելով նրանք գնալու են թանկացման, ապա հետևանքների ողջ պատասխանատվությունը լինելու է համապատասխան պաշտոնյաների վրա և  նրանց վերադասների վրաˋՍերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- նշել է Արեգ Գևորգյանը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք համապատասխան մարմիններն ընտրեն տրանսպորտի գնի բարձրացման այնպիսի ժամանակաշրջան, որ հասարակական ընդվզումն համեմատաբար քիչ լինի, ինչպես շրջանառվում է մամուլում, Արեգ Գևորգյանը պատասխանել է.«Ենթադրելով այս իշխանությունների բնույթիցˋհանցավոր և ստոր մեթոդներից չխուսափող, նրանցից սպասելի է գրեթե ամեն ինչ, իսկ հասարակության ակտիվությունը պետք է պայմանավորված լինի բացառապես քաղաքացիների արդարացի պահանջով և պետք է միտված լինի Հայաստանում օրինականության վերկանգնմանը: Մնացած բոլոր խնդիրները իշխանությունների գլխացավանքն է և թող նրանք մտածեն, թե ինչպես են դուրս գալու այս իրավիճակից և վերջապես ինչպես են հնարավորինս անցավ հեռանալու Հայաստանից»:

ՀԱԿ մյուս ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ևս Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է առաջիկայում տրանսպորտի գնի բարձրացմանը, նշելով, որ ինքը ևս լինելու է նրանց կողքին, ովքեր պայքարելու են այդ անօրինականության դեմ:«Երբ ուզում են, թող բարձրացնեն, մեկ է բողոքի շատ մեծ ալիք բարձրանալու է՝ անկախ ամեն ինչից, և ես վստահ եմ, որ չեն կարողանալու որևէ կերպ ազդել մեր քայլերի վրա, ամեն ինչ լինելու է մեր ուզածով, քանի որ մենք ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակներում: Մենք թույլ չենք տա, որպեսզի կամակատարները ժողովրդին դժվար կացության մեջ դնեն»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here