«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի կողմից այս տարվա փետրվարի 6-ին կայացված որոշումը:
Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ հանրաքվեի դրվելիք հարցի վերաբերյալ հունիսի 22-ին խորհրդարանը արդեն որոշում ընդունել է, և հանրաքվեի անհրաժեշտությունը վերացել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: