Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար և շարունակական աճ է ապահովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմաննն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքով՝ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 380 ՏՏ ոլորտի ընկերություններ կային, որոնցից 159-ը կա՛մ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր էին կա՛մ արտասահմանյան կապիտալով ընկերություններ: Սա, ըստ Մելքոնյանի, բավականին լավ ցուցանիշ է: ՏՏ ոլորտն այսօր ապահովում է ՀՆԱ-ի 3.8%-ը, իսկ ոլորտում աշխատում է ավելի քան 10 հազար 500 մասնագետ (2014-ի հունվարի 1-ի դրությամբ): Վերջին տարիներին ոլորտն աճել է տարեկան միջինը 20%-ով: