Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարման համակարգում առկա բացերին՝ խոսելով ՊԵԿ ներկայացրած նոր ռազմավարության մասին։
Փաշինյանն ասաց, որ կան շատ նախարարություններ, որտեղ աշխատողները նստած սպասում են՝ երբ է ժամը լրանալու, որ տուն գնան, շեշտելով, որ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել․ «Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ,- կատակեց նա։- Մեր նախարարություններում աշխատող քանի՞ մարդ եք ճանաչում, որ կարիք ձևակերպող են։ Ընդհակառակը, իրենց հիմնական արածն էն ա, որ ոչ մի բանի կարիք էլ չկա։ Լավ ա էլի, նստած ենք մեզ համար։ Մենք չպետք է առաջնորդվենք, որ նախաձեռնությունը պատժելի է։ Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով հնարավոր չէ տեղից շարժել»։
Փաշինյանի խոսքով՝ չկա մի կառույց, որ հստակ ձևակերպի՝ ինչպես է աշխատում կառավարությունը․ մեկ-մեկ նախարարություններից թղթեր են գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխայա գրել։ Ու տենց մենք ասենք՝ մինչև էդ ռազմավարությունները չունենանք, ոչինչ չանենք։ Դա նշանակում է 50 տարի երկիրը կանգնացնել,- ասաց նա՝ հավելելով, որ եթե, ասենք, նոր համակարգ ենք ձևավորում ու կառավարման համակարգում բոլոր տեղերը թափուր են, չգիտեն՝ քանի հոգի կարող է համապատասխանել այդ տեղերին, ու պատճառը մեր կրթական համակարգն է, որովհետև դպրոցում «կանգնեցնում են տաբուրետկայի վրա ու ասում են արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, որ հանրապետության վարչապետը, նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես»։
Վարչապետը զարմանք հայտնեց բուհերում որոշ առարկաների ոչ պարտադիր լինելու համար ընդդիմացողներին՝ նշելով, որ Սորբոնում ու Օքսֆորդում հայերեն չեն ուսուցանում, ուրեմն՝ արգելենք մեր երիտասարդները գնան այնտեղ սովորեն։
Հետո հավելեց, որ ամեն օր պարզվում է՝ ինչ-որ մեկի դեսերտացիան կեղծ է։
«Մենք ինչ ձեռքբերում ունենք, ամբողջը ի հեճուկս պետական կառավարման համակարգի շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։
Փաշինյանը հիշեց նախկինում եղած միջադեպ, որ տեղի էր ունեցել պատգամավորի և ԿԲ նախագահի միջև։ Երբ պատգամավորը նշել էր, որ ԿԲ հավաքարարը պատգամավորի չափ աշխատավարձ է ստանում, և ԿԲ նախագահը պատգամավորին առաջարկել էր գնալ այնտեղ հավաքարար աշխատել։