ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երկու պատգամավոր վիճեցին: Հանձնաժողովի նախագահը նիստն ընդհատեց:
Վիճեցին ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»,- ասաց ԲՀԿ-ականը, երբ Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց: «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:
Ընդմիջումից հետո հանձնաժողովի նախագահը ներողություն խնդրեց դեպքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: