տուն Քաղաքական Միջազգային Տուրչինովը Պուտինին մեղադրել է արևելյան շրջաններում Ղրիմի սցենարը խաղարկելու մեջ

Տուրչինովը Պուտինին մեղադրել է արևելյան շրջաններում Ղրիմի սցենարը խաղարկելու մեջ

112
0

25548

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրում իրականացվելու են «հակաահաբեկչական գործողություններ» բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զենք են վերցրել: Այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ արևելյան մի շարք շրջաններում զինված մարդիկ գրավել են շրջանային խորհուրդների շենքերը, իսկ Դոնեցկում հռչակվել է Դոնեցկի ժողովրդական հանրապետություն: Այս մասին հաղորդում է UNIAN-ը:

«Այս գիշեր ստեղծվել է հակաժգնաժամային շտաբ: Ուժեղացվել է արևելյան սահմանի պաշտպանությունը», — նշել է նա: Տուրչինովը հայտարարել է, որ ապրիլի ութին Ռադան քննարկելու է անջատողականության համար քրեական պատասխանատվության խստացման հարցը:

Տուրչինովի խոսքերով` Ուկրաինայում սկսվել է ռուսական միջամտության երկրորդ ալիքը, երբ փորձ է արվում ապակայունացնել արևելքը, խափանել ընտրությունները` միաժամանակ զորք կուտակելով սահմանների մոտ: